Բարաք Օբամա, Վլադիմիր Պուտին, Անգելա Մերկել, Բեյոնսե, Հասան Ռոուհանի: Անգլիական Time պարբերականը հրապարակել է ամենամյա «Տարվա մարդ» կոչման անվանակարգի 50 թեկնածուի:Աշխարհի ամենահայտնի քաղաքական, մշակութային և հասարակական գործիքների ցանկում է հայտնվել նաև ամերիկյան հեռուստաաստղ հայազգի Քիմ Քարդաշյանը:

 

 

 

Ըստ Time-ի, Քարդաշյանը կարող է ճանաչվել տարվա մարդ` հասարակական ակտիվ գործունեության, լուսանկարների հրապարկմամբ մեծ աղմուկ հանելու, բիզնես գործունեության և տարատեսակ ոլորտներում հաջողության հասնելու համար: Հետաքրքրական է, որ «Տարվա մարդ» կոչմանն արժանանալու համար այս պահի դրությամբ Քիմն ավելի շատ ձայն է հավաքել, քան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իրանի կրոնական առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուն: Քվեարկությունը կտեւի մինչեւ դեկտեմբերի 6-ը: Time-ը քվեարկության արդյունքները կհրապարակի դեկտեմբերի 10-ին:

 

Սկսած 1927թ. հեղինակավոր Time պարբերականն ամեն տարի հայտարարում է այն անձի անունը, ում անունն ամենաշատն է շրջանառվել մամուլում և ով ունեցել է մեծ ազդեցության հանրության վրա: