Աստղերը անտարբեր չեն այնպիսի գլոբալ խնդիրների նկատմամաբ, ինչպիսին է, օրինակ, Էբոլա համաճարակը: Աստղերից շատերն են բարեգործական տարբեր միջոցառումներ են կազմակերպել Էբոլայի դեմ պայքարելու համար:
Իսկ ահա օրերս բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը Լոնդոնում բարեգործական խանութ է բացել, որտեղ վաճառվելու են հայտնի դիզայներների, ինչպես նաև հայտնիների զգեստապահարանի իրերը: Հագուստի և աքսեսուարների վաճառքից ստացված միջոցները կօգտագործվեն ուշադրությունը էբոլա տենդի դեմ պայքարելու վրա դարձնելու նպատակով: Fashion for Relief խանութը կաշխատի մեկ շաբաթ:
Ապրանքների թվում ներկայացված են Քեմփբելի զգեստները, կոշիկները, ինչպես նաև մոդել Քեյթ Մոսի և դիզայներ Ստելա Մաքարթնի նվիրած զգեստները: