2013-ի աշնանը, երբ Քրիստինե Պեպելյանը որպես մարզիչ մասնակցում էր «Հայաստանի ձայնը 2» հեռուստանախագծին, իր թիմից Արամ Գինոսյանին խոստացավ միասին զուգերգ կատարել: Մեկ տարի անց նրանք ձայնագրել են «Սերը կա» վերնագրով նոր երգ, որը կներկայացնեն տեսահոլովակով:
«Դեռ կույր լսումների ժամանակ Արամն ինձ համար ամենատպավորիչ մասնակիցներից էր: Հետո դժվարությամբ նրան հանեցի իմ թիմից, որովհետեւ ձայնային լավ տվյալներով շնորհալի տղա է, բայց իրավիճակն այնպիսին էր, որ մեկը պետք է մնար, մյուսը` հեռանար: Ընտրեցի Լեոնային, իսկ Արամին խոստացա այս դուետը: Առաջինը Շուշան Պետրոսյանն էր, որ իր մասնակցին զուգերգ խոստացավ, ես էլ որոշեցի շարունակել այդ լավ ավանդույթը»,-BRAVO.am-ին պատմել է երգչուհին:
Շարունակությունը` այստեղ: