Հայ գրականության ականավոր դեմքերից մեկի` բանաստեղծ Եղիշե Չարենցի մահվան տարելիցը համախմբել էր չարենցասերներին պոետի երևանյան հուշահամալիրի մոտ: Չարենցի մահվան օրն անձրև էր տեղում, և կարծես եղանակն էլ սգում էր անվանի պոետի մահը: Նոյեմբերի 27-ին մի խումբ գրողներ, ուսուցիչներ և աշակերտներ, ըստ ավանդույթի, իրենց ելույթներով և ծաղիկներով հարգա նքի տուրք մատուցեցին Չարենցի հիշատակին:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Չարենցին հանճար է համարում:
«Չարենցը մեր գիր ու գրականության մեծագույն դեմքերից է: Նա միշտ լինելու է մեզ հետ: Բանաստեղծն անմահ է, նա ամեն սերնդի հետ անվերջ ծնվում է: Չարենց երևույթը պետք է թելադրի և հորդորի բոլորին, որպեսզի գիր ու գրականություն կարդան: Մահվան և ծննդյան օրերը նշելը մեծ խորհուրդ ունի: Մենք պարտավոր ենք նշել այդ իրադարձությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Էդվարդ Միլիտոնյանը: Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը շարունակում է ծնել մեծերի:
Պոետի թոռնուհին՝ Գոհար Չարենցը խոստովանեց, որ նման օրերին ինքը տխրություն է զգում: «Մանավանդ, երբ հիշում եմ, որ վերջին օրերին, ինչպես ինքն է գրում, լքված ու անօգնական մի պոետ էր և ոչ ոք չուներ: 1936 թվականին նա գրեց.
Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած:
Մի կողմից տխուր եմ, մյուս կողմից՝ իր կողքին է այսօր իր հայ ժողովուրդը, երեխաները, որոնց մեջ ինքը տեսնում էր իր ժողովրդի և իր հայրենիքի պայծառ ապագան: Եվ ես մխիթարվում եմ միայն նրանով, որ այսօր նրա կողքին է մեր ապագան: Չարենցը կապրի այնքան ժամանակ, որքան հայ ժողովուրդը»,-նշեց Գոհար Չարենցը:
Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը՝ Եղիշե Աբրահամի Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում`բազմազավակ ընտանիքում: 1908թ. Ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրաբանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն ` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադարկարդալու միջոցով: 1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…»
բանաստեղծությունների ժողովածուն: Չարենցը թարգմանել է Գյոթեի, Հայնեի, Հյուգոյի, Ուիթմենի, Ռիլկեի, Պուշկինի,
Նեկրասովի, Լերմոնտովի, Գորկու, Մայակովսկու, Եսենինի և ուրիշների գործերից, հանրակրթական դպրոցների համար կազմել էդասագրքեր, խմբագրել ու հրատարակել է հայ բանահյուսության նմուշներ, հայ դասական և ժամանակակից գրողների գրքեր: 1935-իցՉարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ: 1937-ի հուլիսին բռնադատվել է, նոյեմբերի 27-ին մահացել Երևանի բանտիհիվանդանոցում, գերեզմանի տեղն անհայտ է: Արդարացվել է հետմահու: Սահմանվել է ՀԳՄ Չարենցի անվան մրցանակ: ՀՀմեկհազարանոց թղթադրամի վրա պատկերված է Չարենցի դիմանկարը: Երևանում գործում է նրա
տուն-թանգարանը: Չարենցիանունով կոչվել են փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Երևանում, ՀՀ, ԼՂՀ և Ջավախքի
քաղաքներում` Չարենցավան քաղաքը,Երևանի գրականության և արվեստի թանգարանը: Երևանում կառուցվել է նրա հուշահամալիրը, նրա անվան դպրոցի առջևտեղադրված է բանաստեղծի կիսանդրին: