Լոնդոնի համալսարանի Royal Holloway քոլեջի գիտնականները հայտնաբերել են գեն, որը կարող է չեզոքացնել երիտասարդների և միջին տարիքի մարդկանց մոտ առավել տարածված կաթվածի զարգացման պատճառները: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Independent բրիտանական պարբերականը:
Բացի այդ, հայտնաբերված PHACTR1 գենը հնարավորություն ունի նվազեցնելու միգրենի և սրտի կաթվածի վտանգը:
Գիտանակկները հետազոտել են ԱՄՆ և Եվրոպայի 16 հազար բնակիչների գեները: Նրանք այս հայտնագործությունը համարում են կարևոր առաջընթաց, որը կարող է նպաստել ծանր հիվանդությունների բուժման նոր մեթոդների մշակմանը: