BlogNewz.am-ը գրում է.
Facebook-ի հիմնադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին հարցազրւյցներից մեկի ժամանակ հարցրեցին, թե ինչու է նա ամեն օր միևնույն մոխրագույն շապիկը կրում։ Ցուկերբերգը պատասխանեց, թե դա այն բանը չէ, որի համար նա կցանկանար էներգիա ծախսել:
Ես իսկապես ցանկանում եմ կյանքս պարզեցնել ու այն այնպիսին դարձնել, որ հնարավորինս քիչ որոշումներ կայացնեմ այն ամենի մասին, ինչը չի վերաբերվում հասարակությանը լավագույնս ծառայելուն։
Ցուկերբերգը միակը չէ, ով նման կերպ է մտածում։
Սթիվ Ջոբս
Ձեռագիր հանդերձանքը՝ բարձր օձիգով սև սվիտեր, կապույտ ջինսե տաբատ, «New Balance» սպորտային կոշիկներ։
Ջոբսի ձեռագիր հանդերձանքը գրեթե տարածվում էր Apple-ի աշխատակազմի վրա։ Ջոբսը խոստովանել էր, որ փորձել է աշխատակիցների համար ինչ-որ համազգեստ ստեղծել, սակայն գաղափարը մերժվել է։
Բարակ Օբամա
Ձեռագիր հանդերձանքը՝ կապույտ կամ մոխրագույն կոստյում։
Նախագահն այս տարի՝ ավելի վաղ, բաց մոխրագույն կոստյում էր կրել, ինչը ցնցել էր բոլորին, քանի որ նա միշտ կապույտ ու մոխրագույն կոստյումներ է կրում։
Միանման կոստյում կրելու մասին նա ասել է. «Ես չեմ ցանկանում որոշումներ կայացնել այն բանի համար, թե ինչ պետք է ուտեմ կամ հագնեմ, որովհետև չափազանց շատ այլ կարևոր որոշումներ ունեմ կայացնելու»։
Շարունակությունը` այստեղ: