Գոյություն ունեն հարյուրավոր կանոններ, որոնք օգնում են ինքնուրույն խնամել օրինակ դեմքի մաշկը, մազերը և այլն: Aroxj.am-ն իր ընթերցողին է ներկայացնում խնամքի լավագույն տարբերակները: Գլխավորը բնական տեսք ունենալն է, իսկ դրա համար շատ կոսմետիկ միջոցներ են անհրաժեշտ: Այս անգամ անդրադարձել ենք դեմքի խնամքին:


1. Յուրաքանչյուր եղանակին դեմքը պահանջում է համապատասխան խնամք: Ձմռանը անհրաժեշտ է օգտագործել սնուցող, փափկեցնող միջոցներ, ամռանը` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող (SPF-ով):

 

2. Ամռան ամիսներին պետք է հնարավորինս քիչ կոսմետիկ միջոցներ օգտագործել: Կարելի է նախապատվությունը տալ թեթև տոնային քսուքներին, գելերին կամ BB կրեմներին:


3. Դեմքի համար նախտեսված խնամքի միջոցները քսեք դեմքին, մերսող շարժումներով: Այդ դեպքում արդյունքը կրկնակի կլինի` մերսում և խնամք:


4. Պզուկերը սեղմել չի կարելի, այդպիսով դրանք ավելի տեսանելի են դառնում:

5. Եթե դեմքին կան պզուկներ, որոնք արդեն անտանելի են, կարող եք վերցնել դեմքի համար նախատեսված բամբակ, աչքերի կարմրության դեմ կաթիլներ, կաթեցնել բամբակի վրա, 3-5 րոպե դնել սառցախցիկում: Հանեք բամբակը դրեք պրոբլեմատիկ հատվածի վրա և այն գրեթե անտեսանելի կդառնա:


Շարունակությունը` այստեղ: