BlogNewz.am-ը գրում է.


1. Տղամարդը գիտե, թե ինչ է ուզում ու պայքարում է հանուն իր նպատակի իրականացման։ Տղան աղոտ է պատկերացնում իր նպատակները։ Նա շատ չի մտածում դրանց մասին և անգամ եթե շատ է մտածում, շատ ջանք չի գործադրում դրանց հասնելու համար։ Տղան պասիվ  է, իսկ տղամարդը՝ հաստատակամ։


2. Տղամարդը ծրագրում է իր ապագան և ջանում է ընտանիք կազմելու կամ այլ նպատակի համար անհրաժեշտ հիմքերը կառուցել։ Տղան ապրում է տվյալ պահով։ Նրա ծրագրերը սահմանափակվում են հանգստյան օրերի նախապատրաստություններ տեսնելով։ Նա երկար որոշում է, թե որ բարում պետք է անցկացնի հերթական կիրակին։  

 

3. Տղամարդը փնտրում է խելացի կին, ով կաջակցի իրեն։ Նա այնպիսի կին է ընտրում իբրև կյանքի ընկեր, ով իր հետ նույն արժեքների կրողը կլինի։ Տղան տարված է միայն այնպիսի աղջիկներով, ովքեր կրքոտ են, վայրի ու էկզոտիկ։

 

4. Տղամարդն առաջին իսկ հանդիպումից կարողանում է տարբերել լավ կնոջը և նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում նրա հետ մոտիկից ծանոթանալու համար։ Տղան լավագույն դեպքում աղջկա հետ մտերմանալու փորձեր է ձեռնարկում, սակայն ժամանակից շուտ է «վազ անցնում»։

 

5. Տղամարդը նավականաչափ համարձակություն ունի իր համար անհարմար թեմաներով զրուցելու համար։ Նա ազնիվ է իր մտադրություններում ու անկեղծորեն բարձրաձայնում է դրանց մասին։ Այնինիչ տղան խուսափում է դրանից։ Նա շրջանցում է լուրջ խոսակցությունները զգացմունքների մասին։ Իրավիճակին առերեսվելու փոխարեն նա խույս է տալիս դրանից կամ պատրվակներ է որոնում՝ թաքցնելու համար այն փաստը, որ ինքն այնքան էլ լրջորեն չի վերաբերվում ձեր հարաբերություններին։  

 

Շարունակությունը` այստեղ: