Aroxj.am-ը գրում է.


Առողջության ու խնամքի համար հաճախ կանայք առավելությունը տալիս են բնական միջոցներին: Դրանք համարելով առավել արդյունավետ ու առողջարար: Շատերը նախընտրում են խնամքի միջոցները պատրաստել ինքնուրույն՝ տնային պայմաններում: Փորձագետները նշում են, որ առաջին հայացքից խելամիտ թվացող գաղափարը ոչ բոլոր դեպքերում կարող է լինել  օգտակար, արդյունավետ և նույնիսկ ավտանգ: Aroxj.am-ը ներկայացնում է  այդպիսի 5 տարածված միջոց, որոնք տնային պայմանններում պատրաստել ու կիրառել չի կարելի:

Տանը պատրաստվող ընկույզով սկրաբ


Մասնագետները նշում են, որ այս տեսակ սկրաբ օգտագործողներից շատերը դիմել են իրենց կարմրած դեմքով: Սկրաբի բաղադրության մեջ  եղել էր  պիստակ, ընկույզ, նուշ  և ձիթապտղի ձեթ: Խնդիրը կայանում է նրանում, որ նույնիսկ տրորած վիճակում ընկույզն ուներ  սուր եզրեր, որը մաշկի վրա առաջացրել էր միկրոպատռվածքներ:


Հոգնա


Սովորաբար հոգնան արվում է ջրով նպատակ ունենալով մաքրել աղիները: Եվրոպայում կանանց առողջության կենտրոններից մեկի գլխավոր մասնագետի՝ Ջենիֆեր Բերմանի  խոսքով, այս պրոցեդուրան տնային պայմաններում իրականացնում են հազարավորները, ընդ որում, նրանցից շատերը ջրի փոխարեն օգտագործում են աղացած սուրճ՝ համոզված լինելով, որ այն շատ արդյունավետ կերպով ազատում է աղիները վնասակար նյութերից:  


«Ցանկացած տիպի այլ հոգնայի կիրառումը ինքնուրույն տնային պայմաններում կարող է կտրել ուղիղ աղին և դառնալ մահվան պատճառ>>,- նշել է մասնագետը: Եթե ունեք աղիների խցանում և նախընտրում եք ոչ դեղորայքային միջոցի կիրառումը, ապա անպայման դիմեք մասնագետի և խորհրդակցեք նրա հետ:

 

Շարունակությունը` այստեղ: