«Արմենիա» հեռուստաընկերության եթերում «Նանե» հաղորդաշարի շրջանակներում դերասանուհի-հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանը մի շարք բացահայտումներ է կատարել կանանց խորհրդավորության վերաբերյալ: Խորհրդավոր հայուհին իր տեսակետն ունի խորհրդավոր կանանց մասին. ինչպիսի՞ կանայք են պատկանում այդ տեսակին, ինչո՞ւ նրան չենք տեսնում ֆիլմերում, ինչպե՞ս է հասցնում համատեղել ընտանիքն ու աշխատանքը՝ Life.panorama.am–ի հետ անկեղծացավ սևահեր գեղեցկուհի Նարինե Սուլթանյանը:
-Որքան հասկացել եմ, կանանց թեման ձեզ համար միշտ անսպառ է: Հաճույքո՞վ եք վարում «Նանե» հաղորդաշարը:
-Կանանց թեման ոչ միայն ինձ համար է անսպառ, այլ առհասարակ, կինը շատ բազմաբնույթ, ինչպես նաև հակասական էակ է: Կնոջը բացահայտելը միշտ հետաքրքիր է ցանկացած դրսևորման մեջ, թեպետ նա հաճախ լիարժեք չի էլ ճանաչում ինքն իրեն: Թերևս, ներքին հակասականության շնորհիվ է, որ կնոջ թեման իսկապես անսպառ է: Անշուշտ, հաճույքով եմ վարում «Նանե» հաղորդաշարը: Հաղորդման նպատակը ոչ թե կնոջն իր ներքին խնդիրներով ներկայացնելն է, այլ հեռուստադիտողների համար ավելի ջերմ և թեթև մթնոլորտ ստեղծելը:
Շարունակությունը` աստեղ: