Ֆրիդա մականունով չիխուախուա ցեղի շունը մեկ օրով դարձել է Միացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Los Angeles Times հրատարակությունը: Սան Ֆրանցիսկոյի Կենդանիների խնամքի և վերահսկողության դեպարատամենտի ներկայացուցիչ Դեբի Քեմպբելը հայտարարել Է, որ սա քաղաքի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ վերջինիս քաղաքագլուխ է դարձել շունը:
Reuters գործակալության տվյալներով՝ Ֆրիդայի տերը հինգ հազար դոլար է վճարել, որպեսզի աճուրդում գնի անօթեւան կենդանիների պաշտպանության լոտը: Բոլոր ստացված միջոցները կհատկացվեն քաղաքում կենդանիների ապաստարանները պահելուն:
Նշվում Է, ուր չիխուախուան Սան Ֆրանցիսկոյի հսկիչ խորհրդի անդամներին է ներկայացվել քաղաքապետարանի շենքում: Սպասվում է, որ հսկիչ խորհրդի ղեկավարը շնորհակալություն կհայտնի շանը քաղաքագլխի պաշտոնում նրա գտնվելու համար: Այն բանից հետո, երբ Ֆրիդայի լիազորությունների ժամկետը լրանա, նրան կնվիրեն հատուկ հավաքանի, որը կներառի փռոց, խաղալիքներ և ընծայական զամբյուղ՝ շան համար նախատեսված նրբախորտիկներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: