Փարիզի արվարձանի Իսի լե Մուլինո քաղաքի «Palais des Congrès» համերգասրահում նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել համերգային շրջագայությամբ Ֆրանսիայում գտնվող «Արցախի ձայներ» խմբի  և Փարիզի «Նավասարդ» հայկական ժողովրդական պարի համույթի համատեղ բարեգործական համերգը, որից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Հեռուստամարաթոն 2014»-ին:


Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  վարչությունից, միջոցառմանը ներկա են գտնվել Ֆրանսիայում այցով գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Իսի լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի նախագահ Պետրոս Թերզյանը, Ֆրանսիայի հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանչական եկեղեցիների ներկայացուցիչներ:  


«Արցախի ձայներ» խմբի հաջորդ համերգները տեղի կունենան նոյեմբերի 18-ին` Բուրգ լե Վալանս, և նոյեմբերի 19-ին` Բուկ Բել Էր քաղաքներում: