Այս տարի իր երկրպագուներին մի  շարք նորություններով ներկայացած երգչուհի Լիլիթ Կարապետյանը կրկին անակնկալ ունի երկրպագուներին :) Օրեր առաջ նա ավարտվել է նոր` «Թող ապրեմ» երգի տեսահոլովակի նկարահանումը:

 

Երգի երաժշտության հեղինակը Մարինե Մխիթարյանն է, խոսքերը գրել է Արայիկ Համբարձումյանը: Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, երգչուհու ոճով զբաղվել է Արայիկ Գաբաջյանը:  Շրջիկ կրկեսում իրականացված նկարահանումները տևել են երկու օր, գլխավոր հերոսը` Սրապ Շիրինյանն է: Տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի վերջին:

 

 

 «Նոր ոճում եմ հանդես գալու, այս տեսահոլովակս ու կերպարս նախորդներից շատ է տարբերվում: Կարծում եմ` հանդիսատեսին դուր կգա: Սցենարի մասին դեռ չեմ ուզում խոսել, թող անակնկալ լինի, միայն կասեմ, որ կրկեսի աշխատողի դերում եմ լինելու, ում վրա դանակներ են շպրտում:)»,- ESem.am-ին ասաց Լիլիթը:

 

 

 

Նա հայտնեց, որ այս երգով կեզրափակի տարին` խոստանալով 2015 թվականին անհամեմատ ավելի շատ նորություններ ունենալ: «Առաջիկայում հանգստանալու մասին չեմ մտածում: Նոր էներգիայով եմ գործի անցել ու չեմ հանգստանալու մինչև կորցրածս ամեն ինչը հետ բերեմ: Երբ հետ բերեմ առաջվա հայտնիությունս ու արժանանամ նախկին փառքիս, կմտածեմ դարձյալ դադար առնելու մասին»,- ասաց նա ու հավելեց, որ այդ դադարը նախկինի պես երկար չի լինի:

 

 

Լիլիթն ասաց, որ այժմ զբաղված է նաև ամանորյա հաղորդումների նկարահանումներով: Երգչուհին Նոր տարին կնշի հայրենիքում որդու` Կարենի հետ: Վերջինս այժմ ԱՄՆ-ում է, սակայն շուտով կվերադառնա:


Զրուցեց Մերի Պողոսյանը