Երգահան Մարինա Թագակչյանը արդեն չորս ամիս է՝ վայելու է մայրության բերկրանքը: Փոքրիկն այս տարիների ամենասպասված ստեղծագործությունն է, որ հայտնվել է նրա կյանքում: Ինչպես յուրաքանչյուր մայր՝ պատրաստ է օրվա 24 ժամին ավելացնել ևս մի քանիսը՝ դստրիկի հետ անցկացնելու համար: Սա այն «աշխատանքն» է, որը չի հոգնեցնում և ձանձրացնում: Life.panorama.am-ի հետ երգահանը կիսվեց ընտանեկան հարցերի, ստեղծագործական կյանքի և փոքրիկ Եվայի ներկայի, նույնիսկ ապագայի մասին:


-Մարինա, շնորհավորում ենք մայրանալու կապակցությամբ: Ինչպե՞ս է իրեն զգում փոքրիկը:


-Շնորհակալ եմ: Իմ աղջիկը սիրում է ուշադրության կենտրոնում լինել: Երբ արթուն է, սիրում է, որ անընդհատ իր հետ խաղան, իրենով զբաղվեն:


-Կարելի՞ է ասել, որ այդ տեսանկյունից մայրիկին է նման:


-Այնպես չի, որ հայրիկը չի սիրում ուշադրություն (ծիծաղում է): Երկուսս էլ սիրում ենք ուշադրության կենտրոնում լինել:

 

-Իսկ արտաքինո՞վ ում է ավելի շատ նման:


-Երբ նոր էր ծնվել, շատ նման էր ամուսնուս: Հիմա ասում են, որ  կամաց-կամաց ինձ է նմանվում: Բայց հետաքրքիրն այն է, որ ես ինձ իր մեջ չեմ տեսնում: Կարծում եմ, դիմագծերով առանձին-առանձին հայրիկին է նման, իսկ ընդհանուր վերցրած՝ ինձ:

 
Շարունակությունը` այստեղ: