PressIdent.am-ը գրում է. Գերմանական «The Voice» երաժշտական նախագծում, ինչպես արդեն տեղեկացրել էինքմասնակցում է ազգությամբ հայ կատարող Ռիտա   Մովսիսյանը: Նա այս նախագծի մենամարտ փուլում ներկայացավ սևամորթ կատարող Ռիքիի հետ, որը մարզիչները որակեցին հիասքանչ, աննկարագրելի ու ֆանտաստիկ:

 

 

Նրանք նաև նշեցին, որ իրենց չափազանց դժվար է ընտրություն կատարել, սակայն նրանք նախապատվությունը տվեցին մեր հայրենակցուհուն և արդյունքում Ռիտան հաղթահարեց նաև այս դժվարին փրձությունը: Ինչպես երևաց հանդիսականի արձագանքից նրանց նույնպես դուր էր եկել հայուհու արևելյան ոճի մոտուցմամբ կատարումը:

Հիշեցնենք, որ հայուհին մինչև գերմանիա բնակության մեկնելը, ապրել է Իրաքում: