LadyNewz.am-ը գրում է.


Կոսմետիկ միջոցները քսելիս անզգույշ կամ հապշտապ շարժումները ձգում են մաշկը, ինչը հետագայում հանգեցնում է թորշման և դեմքին ու պարանոցի շրջանում կնճիռների առաջացման:


Այդ իսկ պատճառով, թանկագին կանայք, սիրեք ձեր մաշկը և խնամքով վերաբերվեք դրան, քանի որ միայն այդ դեպքում այն երկար տարիներ կտահպանի իր փայլն ու գեղեցկությունը: Հիշեք, որ դեմքին կրեմ քսելը դա հատուկ արարողակարգ է, որը շատ չի խլի ձեր ազատ ժամանակից: Արարողակարգից առաջ լվացվեք գոլ ջրով կամ մաշկը մաքրեք հատուկ հեղուկներով և հարմարավետ տեղավորվեք հայելու առջև: Եկել է կրեմը քսելու ժամը:

 

Ինչպես ճիշտ քսել կրեմը դեմքին


Դեմքի մաշկին կրեմը պետք է քսել նուրբ շարժումներով՝ մատների ծայրերով: Աշխատեք ձգվող մաշկի վրա կատարել թեթև հարվածող շարժումներ: Մատների ծայրերով կրեմ քսելու առավելությունը լրացուցիչ տաքացնելն է, ինչի արդյունքում արդյունավետ բաղադրիչները արագ են ներթափանցում մաշկի մեջ:

 

Թեթև մեսող շարժումները պետք է ուղղված լինեն ներքևից դեպի վեր, կենտրոնից դեպի կողքերը: Այսինքն` ունքերի սկզբից` մազերի աճման ուղղությամբ, կթի ծայրից դեպի աչքերի միջև ընկած հատված, քթի թևիկներից դեպի այտոսկրերի շրջակայք և կզակից դեպի այտեր:

 

Ճակատին կրեմ քսելիս հարկ է կատարել նուրբ հորիզոնական շոյանքներ ճակատի կենրոնից դեպի քունքերի շրջանը:
Կրեմի ազդեցությամբ զուգակցված այդպիսի հոգատար մերսումը մաշկին հնարավորություն կտա երկար տարիներ մնալ շողացող և երիտասարդ:

 

Շարունակությունը` այստեղ: