BlogNewz.am-ը գրում է.

 

 Ջոան Ռոուլինգը 12 անգամ մերժում է ստացել հրատարակիչներից, մինչև վերջապես նրա՝ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքն ընդունվել է հրատարակչություններից մեկի կողմից ու տպագրվել։


♦ Ռիչարդ Բենսոնը հայտնի միլիարդատեր ու բիզնես մագնատ է։ Նրան դուր չէր գալիս իր ստացած կրթությունը, և նա դուրս մնաց դպրոցից։ Այսօր Բենսոնը 400 ընկերություններից բաղկացած «Virgin Group»-ի հիմնադիրն է։ Երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում, նա պարզապես շարունակում է նոր հնարավորություններ փնտրել։

 

 Վինսենթ Վան Գոգը միայն մեկ  գեղանկար է վաճառել իր կենդանության օրոք, այն էլ ընկերոջը։ Չնայած դրան՝ նա շարունակել է նկարել ու ավարտին հասցնել 800-ից ավելի աշխատանքներ։ Նրա ամենաթանկարժեք գեղանկարն այսօր 142,7 միլիոն դոլար է գնահատվում։

 

♦ Մայքլ Ջորդանը դուրս էր մնացել դպրոցի բասկետբոլի թիմից։ Ավելի ուշ նա դարձավ բասկետբոլի՝ աշխարհի լավագույն խաղացողներից մեկը։ Լսե՞լ եք նրա այս միտքը.

Ես ավելի քան 9000 նետում եմ ձախողել իմ  կարիերայի ընթացքում, 300 խաղում պարտություն եմ կրել։ 26 անգամ ինձ վստահվել է իրականացնել խաղի որոշիչ հաղթական նետումն, ու ես այն ձախողել եմ։ Իմ կյանքի ընթացքում ես մշտապես ձախողվել ու ձախողվել եմ։ Հենց այդ է պատճառը, որ ես հաջողության եմ հասել։

 

♦ Ուոլթ Դիսնեյը 302 անգամ ֆինանսական աջակցության հարցում մերժում է ստացել, մինչև որ ֆինանսավորում է ստացել Դիսնեյլենդը հիմնելու համար։

 

Շարունակությունը` այստեղ: