Tert.am-ը գրում է.
Աֆղանստանում ծառայած ամերիկացի վետերանը, ով կաթվածահար լինելուց հետո անվասայլակով է տեղաշարժվում, զարմացրել է կնոջը` առաջին անգամ անվասայլակից վեր կենալով և նրա հետ պարելով հարսանեկան պարը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` Ինդիանա նահանգի բնակիչ, սերժանտ Ջոի Ջոնսոնը մեկ տարի Աֆղանստանում ծառայությունից հետո վերադարձել է հետտրավմատիկ խանգարմամբ: Վերադարձից հետո մոտոցիկլ ձեռք բերելով՝ նա դաժան վթարի է ենթարկվել, որի հետևանքով կոտրել է ողնաշարը: Միջադեպից հետո նա չի զգում ստորին վերջույթները:
Այդ ամենը տեղի էր ունեցել ապագա կնոջը` Միշել Ջոնսոնին հանդիպելուց 4 ամիս անց, որից հետո նրանք դժվարությունները հաղթահարել են միասին: Զույգն ամուսնացել է 2014-ի հունիսի 28-ին` իրենց երկուսի ծննդյան տարեդարձի նախօրեին:
Շարունակությունը` այստեղ: