Փոքրիկ դերասանուհի Տաթևիկ Պողոսյանին շատերը կհիշեն որպես «Ոստիկաններ» հեռուստասերիալի Անի: 9-ամյա աղջնակը վերջերս էլ նկկարահանվել է «Իմ փոքրիկ փեսացուն» կատակերգությունում, որն էկրան կբարձրանա նոյեմբերի 27-ից:

 

ESem.am-ի հետ զրույցում Տաթևիկն ասաց, որ իր հերոսուհին ուրախ,  մի փոքր վախկոտ աղջնակ է: «Մեկ-մեկ նրան նմանացնում եմ ինձ: Ես էլ եմ մի քիչ վախկոտ, սակայն տարբերությունն այն է, որ ես գտնում եմ ելքեր, իսկ ինքը՝ չէ»,- ասաց նա և հավելեց, որ իր հերոսուհուն մեծ տարիքում մարմնավորում է Գայանե Ավետիսյանը: Ըստ փոքրիկ դերասանուհու՝ ինքն ու Գայանեն նման չեն իրար:

 

 

«Նկարահանումները հեշտ էին: Կային բաներ, որոնցում դժվարանում էի, բայց «տակից դուրս էի գալիս»:) Այսինքն՝ լավ անում էի: Ամենադժվարը լացելու տեսարանն էր. ես պետք է կատակերգական լացեի, բայց իսկական էի  լացում,- ասաց նա ու հավելեց, որ իրականում այնքան էլ  շատ չի լացում: -Ռեժիսորն ասում էր՝ մի բան հիշի, որը քեզ համար տխուր է, բայց դա չէր ազդում ինձ վրա: Վերջում ձևական լացեցի ու ստացվեց:)»:

 

Տաթևիկը նշեց, որ նկարահանումները շատ ուրախ ու հետաքրքիր են անցել, իսկ իրեն ամենաշատը տպավորվել է Դիլիջանում թենիս խաղալու տեսարանը: «Նկարահանումների ժամանակ շատ էինք ուրախանում, մեկ-մեկ խաղում էինք:) Ատացվում էր, որ «rec»-ի ժամանակ մենք շփոթվում էնք ու ընկնում խաղով կամ մինչև «ստոպ» ասելը սկսում էինք խոսել իրար հետ ու ամեն ինչ նորից սկսում»,- հիշեց նա:

 

 

Փոքրիկ դերասանուհին նշեց, որ ընկերացել է հասակակից խաղընկերների հետ, իսկ Լիդուշիկին, Լիլիթիկին ու Արեգին ճանաչել է մինչ այս ֆիլմում նկարահանվելը:  Ըստ Տաթևիկի՝ խաղընկերների հետ շարունակում են շփվել նաև նկարահանումներից հետո, վերջերս հանդիպել են Լիդուշիկի «Իմփոքրիկ Հայաստան» տեսահոլովակի պրեմիերային, Լիլիթիկի տարեդարձին, նաև՝ համացանցով են շփվում:

 

 

5-րդ դասարանի աշակերտուհին թեև նշեց, որ առաջարկ ունենալու դեպքում սիրով կհամաձայնի կրկին նկարահանվել, այնուամենայնիվ, դերասանուհի դառնալ չի ցանկանում: «Նայելով շատ դերասանուհիների՝ չեմ ուզում դերասանուհի դառնալ, դա դժվար է, չեն հասցնում տուն գնալ… Ես հիմա մտածում եմ՝ ինչ պետք է դառնամ, սկզբում աստղագետ էի ուզում, հետո ատամնաբույժ, նկարչուհի, հիմա՝ պարուհի,- ասաց նա ու հավելեց, որ 1 տարի է՝ պարով է զբաղվում: -Ես պարի խումբ եմ ստեղծելու՝ իմ պարի ուսուցչուհու պես»:

 

 

Փոքրիկ դերասանուհին նշեց, որ նաև նկարչության է գնացել ու կարողացել է լավ նկարել, աստղագետ ցանկանում էր դառնալ, որպեսզի տիեզերք թռչի, իսկ ատամնաբույժ դառնալու մասին մտածել է այն շրջանում, երբ սկսել է ատամնաբուժարան գնալ:)

 


Տաթևիկի հետ հետաքրքիր զրույց ունեցավ Ամալյա Հովհաննիսյանը