Հեծանվով արագության նոր ռեկորդ է սահմանել Ֆրանսիայի 32-ամյա բնակիչ Ֆրանսուա Ժիսին՝ ժամում 333 կիլոմետր: Արշավորդն օգտագործել է իր պատրաստած ռեակտիվ հեծանիվը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Արշավահերթի ընթացքում ուրախանալու քիչ բան կար, սիրտս ուժգին բաբախում Էր, ինձ համար դա մարտահրավեր Էր: Ուրախությունը եկավ հետո, երբ մենք տեսանք թվերը»,- պատմել է ռեկորդակիրը ֆրանսիական Nice-Matin թերթին: Արշավահերթն անցել է Ֆրանսիայի հարավում՝ Մարսելից ոչ հեռու ձգվող «Պոլ Ռիկար» մայրուղում, որն անցյալում օգտագործվել Է «Ֆորմուլա-1»-ի մրցարշավների համար:    

 

Ժամում մինչև 333 կիլոմետր թափառք վերցնելու համար Ժիսիին պահանջվել Է հինգ վայրկյան:

«Ես տարված էի մարզական մոտոցիկլետներով եւ ծանոթացա ինժեներ Առնոլդ Ներաշերի հետ, որն էլ առաջարկեց ռեակտիվ շարժիչ տեղակայել հեծանվի վրա: 1998 թվականին մենք հասանք ժամում մինչև 236 կիլոմետր արագության, այնուհետեւ 242 կիլոմետրի 2002 թվականին և 263 կիլոմետրի 2013 թվականին»,- պատմելէ Ժիսին:  

 

Ռեկորդ սահմանելու համար ֆրանսիացուն պահանջվել է երեք փորձ: Արշավահերթի ժամանակ նա ստիպված է եղել հեծանվի վրա գրեթե պառկած դիրք զբաղեցնել՝ մեծ արագությամբ սլանալիս հավասարակշռությունը պահպանելու համար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: