Երեք տարի առաջ 11.11.11-ին, դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանն ու կինը` Մերին, խոստացան իրար հավերժ սիրել ու հավատարիմ լինել: Խոստման համաձայն արդեն երեք տարի զույգը երջանիկ ապրում է իրենց փոքրիկի` Էլենի հետ:

 

Ամուսնության օրվա կապակցությամբ ESem.am-ը զրուցել է Անդոյի հետ:

«Անկեղծ ասած վերջին օրերին շատ մտազբաղ եմ ու մոռացել էի, որ այսօր իմ ընտանիքի համար կարևոր օր է :) Գիշերն ընկերս շնորհավորեց, զարմացել էի` ինչի՞ համար է շնորհավորում :)»,- ասաց Անդոն:

 

 

Զույգը հատուկ օրերի չի սպասում միմյանց սիրո խոստովանություն անելու և նվերներ տալու համար: «Ես միայն տոնական օրերին չէ, որ հիշում եմ Մերին կինս է :) Ամեն հնարավոր առիթի նրան սիրո խոստովանություն եմ անում: Երեկոյի համար պլաններ դեռ չենք կազմել, բայց հաստատ մի բան կմոգոնենք ու կանենք»,- ESem.am-ին վստահեցրեց հումորիստը:

 

Ըստ նրա` ամուսնությունից հետո իր կյանքում շատ բան է փոխվել: «Նախկինում շատ էի «լևի գնում», հիմա` չէ: Շտապում եմ րոպե շուտ տուն գալ ու իմ փոքրիկ ընտանիքի կողքին լինել: Ամուսնությունից հետո օրս ուրախությամբ է լցվել»,- նշեց Անդոն:

 

 

Դերասանի կինը ամուսնուն սիրո խոստովանություն հրապարակավ է արել` ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Անդ ջան, շնորհավորում եմ ինձ ու քեզ: Մեր ամուսնությունն այսօր երեք տարեկան է :) Ես քեզ շատ սիրում եմ: Պաչիկներ»:

 


Ներկայացրեց Մերի Պողոսյանը