Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ 20-րդ դարասկզբին մարդկության դեմ իրականացված ոճրագործության մասին հանրային իրազեկման ընդլայնմանն ուղղված «#2015RTAG. Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը» խորագիրը կրող նախաձեռնությանը շարունակում են մասնակցել տարբեր հայտնի մարդիկ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախաձեռնությանը միացել է աշխարհահռչակ սաքսաֆոնահար Չիկո Ֆրիմանը` իր հայ կնոջ և դստեր հետ:
Նախաձեռնությանը միացել են անգամ Աֆրիկայի ամենաբարձր գագաթից` Կիլիմանջարոյից:
Շարժմանը միացել են օպերային երգիչ, տենոր, «Ոսկե ձայն» կոչումը ստացած հայազգի երգիչ Ռուբեն Էլբակյանը (Փարիզ) և հայ գեղեցկուհի Գոհար Հարությունյանը:
«#2015RTAG. Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը» նախաձեռնությանը միացել է նաև Վիրահայոց թեմը:
Նախաձեռնության հեղինակների ջանքերով արդեն ստեղծվել է հատուկ ինտերնետային կայք` 2015rtag.com, որը միտված է ավելի մեծ թվով մարդկանց ներգրավելուն: Կայքում տեղադրվում են այն անձանց լուսանկարները, ովքեր արդեն իսկ մասնակցել են #2015RTAG շարժմանը: Բացի այդ, այստեղ յոթ լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ֆրանսերեն և իտալերեն, ներկայացված է, թե ինչպես պետք է մասնակցել նախաձեռնությանը` «#2015RTAG. Recognize The Armenian Genocide» գրությամբ պաստառով լուսանկարվելով և լուսանկարը ներբեռնելով: Միաժամանակ կայքում կա ժամ ատախտակ, որտեղ հետհաշվարկ է ընթանում մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Մարսելի հայ համայնքը սկսել է շարժում, որի նպատակն է համացանցի միջոցով տարածել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ: Շարժմանն արդեն իսկ միացել են հազարից ավելի մարդ, այդ թվում նաև մի շարք հայտնի անհատներ (Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյան, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան, ԵՄ պատգամավոր, ԵՄ-Հայաստան պառլամենտական բարեկամության խմբի ղեկավար Էլենի Տեոխարուս,Հրանտ Դինքի իրավապաշտպան Ֆեթիե Չեթին, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապե տյան, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայե, Հայաստան-Ֆրանսիա պատգամավորական բարեկամական խմբի փոխնախագահ Ֆրանսուա Ռոժբլուան, Ֆրանսիայի Դեսին քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրա, ֆրանսիական շոու բիզնեսի և հասարակական-քաղաքական շրջանակներ ներկայացուցիչներ և այլն):
Այս նպատակով Facebook-ում և Twitter-ում բացվել է հատուկ էջ, որտեղ տեղադրվում են շարժմանը միացած մարդկանց նկարները: