Երեկվա սերունդը այսօրն է կերտել, այսօրվա սերունդը վաղվա տերն է: Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Պատանի Հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Արևիկ Սանթրոսյանն է, ով ոչ միայն բեմում է լինում, այլև բեմի վաղվա տերերի է դաստիարակում:
-Ի՞նչ գործունեություն եք այժմ ծավալում:
-Արդեն 40 տարի է, աշխատում եմ նույն՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում: Այս ընթացքում միաժամանակ նաև մանկավարժական ռեժիսուրայով եմ զբաղվում: Շատ թատերական խմբեր եմ ունեցել: Արդեն 20 տարուց ավել աշխատում եմ նաև Մալաթիայի հայորդաց տանը, որտեղ ունեմ «Փոքրիկ հումորիկներ» թատերական խումբ: Ես այն արդեն ստուդիա եմ համարում, քանի որ բավականին մեծ գործունեություն ենք ծավալում, երեխաները սովորում են և բեմական խոսք, և դերասանի վարպետություն, և երգ ու պար:
-Փաստորեն, փոքրիկները երեխաները հետաքրքրված են բեմով, դերասանիմասնագիտությամբ:
-Այո, շատ: Երեխաներ կան, որ 10 տարի և ավել խմբակ են հաճախում: Իրենց այլևս մեկ այլ մասնագիտության մեջ չեն պատկերացնում: Ասեմ, որ իմ խմբերի երեխաներից շատերը հետագայում դառնում են թատրոնի դերասաններ, ռեժիսորներ…Ես իրենց մեջ արվեստի նկատմամբ սեր եմ ներարկում: Միշտ ասել եմ, որ Մալաթիայում թատերական խումբ ստեղծելը, ձևավորելը հեղափոխություն է: Երեխաները, պատանիներն այստեղ ձեռք են բերում խոսքի, վարվեցողության կուլտուրա: Ձերբազատվում են կոմպլեքսներից: Երևի, լավ բան եմ անում, վատ բան չեմ անում:
Շարունակությունը` այստեղ: