LadyNewz.am-ը գրում է.
Հետազոտությունը, որն անցկացրել է կենցաղային տեխնիկա արտադրող գերմանական ընկերություններից մեկը, ցուց է տվել, որ կանանց գրեթե մեկ երրորդն իրեն դուր եկած ջինսերն ավելի երկար է հագնում, քան ձգվում են տղամարդու հետ ունեցած հարաբերությունները:
Յուրաքանչյուր քսաներորդ կին իր զուգընկերոջից բաժանվել է ավելի վաղ, քան նետել է իր սիրելի ջինսերը, գրում է The Hindustan Times-ը:
Միջինը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն իրենց սիրելի ջինսերը կրել են շուրջ չորս տարի և չորս ամիս: Հարցման յուրաքանչյուր հինգերորդ մասնակից չի կարողացել նետել սիրելի ջինսերը, եթե անգամ դրանք այլևս չեն համապատասխանել չափսով կամ այլևս նորաձև չեն եղել: Յուրաքանչյուր տասներկուերորդ կին ջինսերը պահպանել է իր երեխայի համար:
Շարունակությունը` այստեղ: