Վրացի հայտնի դերասան և երաժիշտ Վախթանգ Կիկաբիձեին գնդակահարելու սպառնալիքով անհայտ անձ է զանգահարել: Այս մասին հայտնել է newsgeorgia.ru-ն:
«Վերջերս ինձ զանգահարել են: Նրանք ասացին, որ զանգահարում են Դոնեցկի Հանրապետությունից: Եվ ես սկսեցի ծիծաղել, քանի որ դա անսպասելի էր՝ Դոնեցկի Հանրապետություն: Իմ այն հարցին, թե հետո ի՞նչ, պատասխանեցին, որ ինձ կգնդակահարեն։ Սակայն այն, ինչ ես ասացի նրանց, չեմ կարող կրկնել եթերում: Սա շատ ծիծաղելի է»,- պատմել է Կիկաբիձեն։
Հայտնի չէ, թե ով է զանգահարել երգչին, արդյոք դա կատակ է եղել, թե իրական սպառնալիք: Կիկաբիձեն իրավապահ մարմիններին չի դիմել։