Նոյեմբերի 7-ին Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում առաջին անգամ գրանցվել է ոչ ավանդական միություն: Ընտանիք են կազմել Ալյոնա Ֆուրսովան և Իրինա Շումիլովան, ով հանդիսանում է տրանսգենդեր տղամարդ:
Ռուսաստանում գործում է հոմոսեքսուալների ամուսնության արգելքը, միայն թե այս դեպքում օրենքում բաց է մնացել: Իրինա Շումիլովան տղամարդ է հանդիսանում միայն իրավական տեսակետից՝ միայն անձնագրով: Տրանսգենդերը, ըստ էության, ունի տղամարդու արտաքին և այժմ սեռը վերջնական փոխելու համար հորմոնալ կորեկցիա է անցնում:
ՔԱԿԳ-ում ստացել են ամուսնության գրանցման մասին հայտարարությունը և չեն կարողացել մերժել այն: Օրենքի տեսանկյունից՝ ամբողջ ընթացակարգը պահպանված է եղել: Միայն թե տեսանյութի կադրերից երևում է, որ տոնակատարությունն ընթացել է ոչ ավանդական կերպով. ամուսնության պալատի աշխատակցուհին ամուսնացողներին համառորեն նախ անվանել է հարս ու փեսա, իսկ այն բանից հետո, երբ դրվել է ստորագրությունը՝ ամուսին և կին:
Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատգամավոր Վիտալի Միլոնովը կոչ է արել լուծարել այս ամուսնությունը: