«Հայաստանի ձայնը-3» նախագծում մեկնարկել է մենամարտի փուլը: Այդ փուլի ժամանակ   միեւնույն մարզչի երկու մասնակիցները դուետ են կատարում, որից հետո տվյալ մարզիչը որոշում է, թե ում է թողնում նախագծում:


 

Մենամարտ փուլի առաջին օրը Արմեն Մարտիրոսյանի թիմից դուետով հանդես եկան Վահե Զիրոյանը և Վերոնիկա Գրիգորյանը:  Նրանց հիանալի ելույթից հետո Արմենը նախագծում թողեց Վահեին: