BlogNewz.am-ը գրում է.
Շատ մարդիկ Օդրի Հեփբերնին ճանաչում են դասական ֆիլմերում ունեցած իր դերերով։ Ծնված լինելով Բելգիայում՝ Օդրին իր մանկության տարիներն անց է կացրել Բելգիայում, Անգլիայում և Նիդերլանդներում՝ սովորելով բալետ պարել։ Օդրիի դերասանական կարիերան սկսեց այն բանից հետո, երբ Բրոդվեյում «Ջիջի» ներկայացման մեջ խաղալուց հետո նա իր առաջին կարևոր դերը ստացավ «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմում։
Իր կարիերայի ընթացքում Օդրի Հեփբերնը բազմաթիվ մրցանակների է արժանացել, ու մինչև այժմ էլ նա այն քիչ աստղերից է, ով ստացել է թե՛ Էմմի, թե՛ Գրեմմի, Օսկար և թե՛ Թոնի մրցանակները։ Չնայած նրա աշխատանքները Հոլիվուդում բավականին հայտնի են, այնուամենայնիվ, 40 տարեկանից հետո նա շատ քիչ է նկարահանվել ֆիլմերում՝ ավելի շատ աշխատելով UNICEF-ի հետ։
Իր կյանքի մնացած տարիները նա անց է կացրել Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի ու Ասիայի զարգացող երկրների աղքատների հետ աշխատել։ Օդրի Հեփբերնը ապացուցել է, որ գեղեցիկ կանայք կարող են նաև ուժեղ ու ինելեկտուալ լինել, որն առավել ակնառու էր 1950-1970-ականներին։ Օդրի Հեփբերնը խոսում էր անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն ու հոլանդերեն։ Այս բազմակողմանի զարգացած հմուտ կինն իր կյանքն այնպես է ապրել, որ կարելի է միայն սովորել։
Շարունակությունը` այստեղ: