Հայտնի է ամերիկացի դերասան Ռոբին Ուիլլիամսի մահվան պաշտոնական պատճառը: Սիրված դերասանն ինքնասպան է եղել: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ ինքնասպանության ժամանակ նրա արյան մեջ ոչ թմրանյութ, ոչ էլ ալկոհոլ չի հայտնաբերվել:
Այս մասին տեղեկացնում է "Associated Press"-ը: Դերասանի կնոջ`Սյուզան Շնայդերի խոսքով` Ռոբինը, նախքան ինքնասպանություն գործելը, մի քանի օր անքնությամբ էր տառապում:
Հիշեցնենք, որ դերասանին օգոստոսի 11-ին մահացած էին գտել իր տանը: