Լոս Անջելեսի Բեվերլի Հիլզի շրջանում վաճառքի է հանվել Palazzo di Amore կալվածքը՝ ԱՄՆ-ի շուկայի պատմության մեջ արձանագրված ռեկորդային գնով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին: Անշարժ գույքի սեփականատեր միլիարդատեր Ջեֆ Գրինն առանձնատան համար պահանջում է 195 միլիոն դոլար:
Ճարտարապետական համակառույցի գլխավոր բնակելի շենքը՝ տասներկու ննջասենյակներով, հյուրատները, ինչպես նաև մյուս կառույցները տեղավորված են 10 հեկտար տարածության վրա: Կալվածքի զգալի մասն զբաղեցնում են խաղողի հին այգիները: Լուսամուտներից բացվում է կանյոնի և Լոս Անջելեսի տեսարանը:
Ջեֆ Գրինն անշարժ գույքը գնել Է 2007 թվականին 35 միլիոն դոլարով, մի քանի տարի է պահանջվել շենքերի նորոգման և հարդարման համար: Գրինի կարողությունը, Forbes հանդեսի գնահատումներով, գերազանցում է 3 միլիարդ դոլարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: