«Հասմիկ Ղարիբյանի` Կարգին Հասոյի աճյունը ԱՄՆ-ից Հայաստան կտեղափոխեն նոյեմբերի 15-ին»,-PressIdent.am-ի հետ զրույցում ասաց դերասան Անդրանիկ Հարությունյանը` Անդոն: Ըստ Անդոյի` դերասանուհուն վերջին հրաժեշտը տեղի կունենա նոյեմբերի 17-ին: Նրա դին կամփոփվի Շահումյան գերաեզմանատանը, հոր` դերասան Իշխան Ղարիբյանի կողքին:

 


Ավելի վաղ PressIdent.am-ը տեղեկացրել էր, որ Հասմիկ Ղարիբյանի հրաժեշտի արարողությունն ԱՄՆ-ում կայանալու է նոյեմբերի 11-ին, Սուրբ Լեո եկեղեցում:

 

Հիշեցնենք, որ դերասանուհին մահացել է նոյեմբերի 2-ին, ԱՄՆ-ում: Նա տառապում էր կրծքագեղձի քաղցկեղով:

 

Աղբյուրը` PressIdent.am