BlogNewz.am-ը գրում է.


♦ Դադարիր հետաձգել նպատակներդ - Որոշ մարդիկ երազում են հաջողության մասին, մյուսները քրտնաջան աշխատում են՝ դրան հասնելու համար։ Ակտիվ քայլերն ու փոփոխությունները հաճախ չեն արվում այն ժամանակ, երբ մենք դրանց կարիքն առավել շատ ունենք։ Սթափվիր ու կարգապահ եղիր։ Երբ ինչ-որ բան հետաձգում ես, ինքդ քեզ համար ամեն ինչ ավելի ես բարդացնում ու ավելի վախեցնող դարձնում։ Այն, ինչ մենք այսօր չսկսենք, չենք կարող ավարտին հասցնել մինչև վաղը։ Եվ չկա ավելի սթրեսային մի բան, քան հավերժ անցկացնելն անավարտ գործերի հետ։


Գործի անցնելու գաղտիքը կայանում է պարզապես գործի անցնելու մեջ։ Սկսելը երբեմն արդեն իսկ բավարար է, որպեսզի գործն արդյունավետորեն առաջ գնա։ Այնպես որ պարզապես մոռացիր  վերջնագծի մասին ու  կենտրոնացիր սկզբի վրա։ Ինքդ քեզ ասա. «Ես կսկսեմ առաջադրանքը փոքրիկ թերի քայլերով»։ Բոլոր այս փոքրիկ քայլերը կմիավորվեն, ու արդյունքում դու բավականին արագ փոփոխությունները կնկատես։

 

♦ Դադարիր մեղադրել ուրիիշներին ու արդարացումներ փնտրել – Դադարիր մեղադրել մյուսներին այն ամենի համար, ինչ ունես կամ չունես, կամ նրա համար, թե ինչ ես զգում կամ ինչ չես զգում։ Երբ դու մեղադրում ես մյուսներին այն բանի համար, ինչի միջով անցնում ես, դու հրաժարվում ես պատասխանատվությունից ու խնդիրը հավերժական դարձնում։  Դադարիր վատնել քո հնարավորություններն ու ուժը և սկսիր քո կյանքի համար պատասխանատվություն կրել։ Մյուսներին մեղադրելն արդարացումներ գտնելու միջոց է, իսկ արդարացումներ փնտրելը ձախողումներին տանող առաջին քայլն է։ Քո կյանքի որոշումների ու ընտրությունների միակ պատասխանատուն դու ինքդ ես։

 

♦ Դադարիր խուսափել փոփոխություններից – Եթե փոփոխություններ չլինեին, չէր լինի արևածագն ու հաջորդ լուսաբացը։ Մեզնից շատերը հարմարավետ են զգում այնտեղ, որտեղ կան, չնայած մեզ շրջապատող տիեզերքն անընդհատ փոփոխվում է։ Սա ընդունելն ու սովորելը չափազանց կարևոր է մեր երջանկության ու հաջողության համար ընդհանրապես։ Որովհետև մենք աճում ենք ու սկսում աշխարհը տեսնել այնպես, ինչպես երբեք չենք  տեսել, երբ մենք փոխվում ենք։ 


Եվ մի՛ մոռացիր, որ որքան էլ ամեն ինչ լավ կամ վատ լինի այս պահին, այն կփոխվի։ Դա միակ բանն է, որում կարող ես համոզված լինել։ Այնպես որ ընդունիր դա ու հասկացիր, որ յուրաքանչյուր փոփոխություն որոշակի պատճառով է տեղի ունենում։ Միշտ չէ, որ հեշտ է տեսնել ու նկատել դա սկզբում, սակայն ի վերջո դու կհասկանաս, որ այդ փոփոխությունն արժեր, որ տեղի ունենար։

 

Շարունակությունը` այստեղ