Այսօր՝ նոյեմբերի 5-ին, տեղի կունենա Միհրան Ծառուկյանի և Վարդայի՝ «Люби меня всегда» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան, որի «backstage»-ը ողողել է համացանցը:
Մինչ պրեմիերան ESem.am-ը երգչից հետաքրքրվել է, թե նկարահանման հրապարակում ի՞նչն է առավել տպավորվել նրան, տեսահոլովակի հատկապես ո՞ր հատվածը: «Ինձ համար ամեն ինչ շատ տպավորիչ էր, սակայն կառանձնացնեմ ամենավերջին տեսարանը որն անձրևի տակ էր նկարահանվում: Քանի որ այդ հատվածը նկարահանել ենք գիշերը, բավականին ցուրտ էր, և շատ դժվար էր նկարահանվել, առավել ևս՝ թաց վիճակում՝ անձրևի տակ»,- նշեց երգիչը:
Միհրանի խոսքով՝ Վարդայի հետ աշխատելիս դժվարությունների չի բախվել: «Նա ամեն ինչին բավականին պրոֆեսիոնալ է մոտենում, և բոլոր հարցերում փոխադարձ համաձայնության ենք եկել: Թյուրիմացություն կամ անհասկանալի իրավիճակ բացարձակ չի եղել»,- վստահեցրեց նա:
Վարդան բավականին սկանդալային կերպար է, մինչդեռ Միհրանը միշտ փորձել է հեռու մնալ սկանդալներից: Երգչից հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով՝ լսարանն ինչպե՞ս կընդունի իրենց համագործակցությունը: «Սկանդալային է, թե ոչ, չգիտեմ, սակայն բավականին հետաքրքիր կերպար է և ունի իր յուրահատուկ ոճը»,- ասաց նա ու հավելեց, որ համագործակցության վերաբերյալ լսարանից բավականին շատ դրական կարծիքներ է ստացել՝ մեկնաբանությունների տեսքով:
Մինչ պրեմիերան առաջարկում ենք դիտել տեսահոլովակի թրեյլերը և ֆոտոշարքը նկարահանման ընթացքից:
ESem.am