Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը թուրքական «Ոսկե սոսի» մրցանակ է ստացել։ Այս մասին գրել է թուրքական «Posta» թերթը:
Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլը Շառլ Ազնավուրին է հանձնել Թուրքիայի իզմիթցիների կողմից իրեն հասցեագրված «Ոսկե սոսի» մրցանակը։ Սակայն «Ոսկե սոսի» մրցանակի պաշտոնական հանձնման արարողությունը տեղի է ունենալու այսօր՝ նոյեմբերի 4-ին, Ստամբուլում:
Ազնավուրը նշել է, որ եթե Իզմիթում ծնված իր մայրը տեսներ այս մրցանակը, երջանիկ կլիներ:
Թերթի հիշեցմամբ՝ 1924-ին Փարիզում ծնված Ազնավուրի մայրը Ֆրանսիա է տեղափոխվել Թուրքիայի Իզմիթ քաղաքից, իսկ հայրը՝ Վրաստանից։