Ամերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին ֆեյսբուքյան  իր էջում գրառում է կատարել, որտեղ նշել է սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի հոգեհանգստի արարողության օրվա ու տեղի մասին։

Նա մասնավորապես, գրել է.

«Այն բոլոր մարդկանց, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին, տեղեկացնում եմ, որ հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ ժամը 19-ին Սբ Լեոն եկեղեցում, հասցեն՝ 3325 Գլենոուկս, Բըրբենկ, Քալիֆորնիա 91504»:

Նշենք, որ Հասմիկ Ղարիբյանի մարմինը հաջորդ շաբաթ տեղափոխվելու է Հայաստան: