Հայոց Ցեղասպանության 100 ամյակին նվիրված ֆիլմի նկարահանումների ժամանակ երեկ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի, մի շարք ֆիլմերի ու հեռուստասերիալների դերասանուհի Լուիզա Ղամբարյանի ինքնազգացողությունը վատացել է:
ESem.am-ի հետ զրույցի ընթացքում դերասանուհին նկարահանման հրապարակ էր կրկին շտապում: Ըստ նրա՝ այժմ իրեն լավ է զգում, ու այն լուրերը, որ ինքն ուշագնաց է եղել, չեն համապատասխանում իրականությանը: «Հիմա արդեն լավ եմ, ամեն ինչ լավ է, պարզապես ապրումների մեջ էի ընկել: Մասսայական տեսարան էր, նկարահանման հրապարակում զգացի՝ ինձ վատ եմ զգում, խնդրեցի դադարեցնել աշխատանքը: Տեղում շտապ օգնության աշխատակիցներ էլ կային, ճնշումս չափեցին ամեն բան կարգին էր, ուղղակի շատ հուզված էի»,- Esem.am-ին իրավիճակը նկարագրեց դերասանուհին:
Նշենք, որ ցեղասպանության 100 ամյակին նվիրված ֆիլմի սցենարի հեղինակն ու հովանավորը ԱԺ նախկին պատգամավոր Ճոյտ մականվամբ Հակոբ Հակոբյանն է:
Ներկայացրեց Մերի Պողոսյանը