Վարդանուշ Մարտիրոսյանը, նույն ինքը` փոլ-դենսի աշխարհի չեմպիոն Varda-ն, ինչպես արդեն պատմել ենք, օրերս Երեւանում էր: Գործնական կարճատեւ այցի ընթացքում պարուհին լուսանկարվել է BRAVO.am-ի բացառիկ ֆոտոշարքում եւ անկեղծ զրույց ունեցել, որն էլ ներկայացնում ենք մեր սիրելի ընթերցողներին:


-Որքանո՞վ են Varda-ն եւ Վարդանուշ Մարտիրոսյանը նման կամ տարբերվում միմյանցից: Ի՞նչ է սովորել Վարդանուշը Varda-ից:


-Varda-ն ավելի հասուն եւ իմաստուն է, իսկ Վարդանուշը չափազանց փոքրիկ, խոցելի եւ բարի է շոու-բիզնեսի համար: Երբեմն իմ իրական եսն արտահայտվում է արվեստումս, իսկ երբեմն էլ ճակատագրական բեմական կերպարս մուտք է գործում առօրյա: Անձի պառակտում չունեմ, կարծում եմ` բնական է, որ վարքագիծս, ոճս, խոսելաձեւս իրավիճակից կախված փոխվում են:

 

-Ձեզ անվանում են «Սեւ հրեշտակ»: Ինչպե՞ս է առաջացել այս բեմական կեղծանունը:


-Այն կրում է սեւ եւ սպիտակ գույների երկակիությունն ու ընդդիմությունը: Հավանաբար, այդ փուլում ճշգրտորեն արտացոլում էր իմ էությունն ու աշխարհընկալումը: Լուսավոր անձնավորություն էի, բայց դրա հետ մեկտեղ պարում էի ձողի վրա, եւ այդ պարը համարվում էր ոչ թե արվեստ, այլ` մեղք: 10 տարուց ավելի պահանջվեց, որպեսզի արժանանամ քննադատների հարգանքին եւ հիացմունքին: Բայց գիտե՞ք, այսօր էլ կան մարդիկ, որ մեջքիս հետեւում ինձ մերկապարուհի են անվանում: Այո, ձողի վրա եմ պարում, այո, դա սեքսուալ է, բայց չեմ մերկանում բեմում. ես պարուհի եմ: Չնայած` ինձ միեւնույն է` ինչպես կանվանեն, բայց մի նրբություն կա` ես լավագույնն եմ իմ գործում:

 

 

 

 

 

Շարունակությունը` այստեղ: