Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը նշանվել է. մեկուկես տարի ընկերություն անելուց հետո հաղոերդավարուհին և մասնագիտությամբ իրավաբան Արամ Վարդևանյանը հարաբերություններն օրինականացնելու որոշում են կայացրել: «Երևի հարաբերություններ սկսելու սկզբից էլ գիտեինք, որ այս փուլում արդեն կնշանվենք: Այնպես չի եղել, որ կասկածել ենք»,- ESem.am-ի հետ բացառիկ զրույցում ասաց հաղորդավարուհին, և հայտնեց, որ ամուսնությունը, ամենայն հավանականությամբ, կլինի հաջորդ տարի:
Զույգի նշանդրեքի արարողությունը կայացել է հոկտեմբերի 19-ին: «Օրը պատահաբար չենք ընտրել, այն մեզ համար նշանակալի էր, սակայն չեմ ցանկանա փակագծերը բացել, քանի որ անձնական է»,- ասաց Արևիկը:
Նշանդրեքի նախապատրաստական աշխատանքներով հաղորդավարուհին անձամբ է զբաղվել՝ մտերիմ ընկերուհիների օգնությամբ, սակայն նշեց, որ չի անտեսել նաև մասնագետների կարծիքը. «Ընդհանուր մտահղացումն իմն էր, սակայն մասնագետներն էլ իրենց գործն են արել»:
Արևիկն այդ օրը հագել է ոճաբան Դիանա Շատվերյանի՝ հատուկ իր համար կարած մուգ մանուշակագույն զգեստը, իսկ դիմահարդարումն ու վարսահարդարումը վստահել է Ագա Քանքանյանի թիմին:
«Զգեստիս գույնով պայմանավորված էլ որոշեցինք մյուս դեկորացիաներն ընտրել այդ երանգի մեջ,- հայտնեց նա և հավելեց,- Փորձել եմ ամեն ինչ մինիմալիզմի մեջ անել, քանի որ շատ եմ կարևորում այդ օրվա իմաստը, ոչ թե ձևը»:
Հաղորդավարուհու խոսքով՝ միջոցառումն ընտանեկան է եղել, ներկա են եղել միայն ամենամտերիմ մարդիկ, սակայն մինչ օրս շարունակվում են այդ առիթով հավաքույթները:
Արևիկի փոխանցմամբ՝ նշանվելուց հետո ավելի հետաքրքիր ու հաճելի հոգեվիճակում է: «Որպես աղջիկ կարող եմ ասել, որ նշանվելուց հետո կա փոփոխություն. նոր կարգավիճակ, նոր զգացումներ… Գուցե աղջիկներս շատ զգացմունքային ենք, բայց ինչ-որ բան փոխվում է: Զգացմունքներս անփոփոխ են, բայց մինչև հիմա վայելում եմ նոր կարգավիճակս»,- ոգևորությամբ ասաց նա:
Հաղորդավարուհին նշեց, որ Արամին հանդիպելուց հետո իր կյանքում շատ բան է փոխվել: «Հիմա ավելի հստակ եմ հասկացել՝ ուր եմ գնում»,- ասաց նա՝ չցանկանալով բացահայտել անձնակլան կյանքի վերաբերող այլ մանրամասներ:)
Շնորհավորեց Ամալյա Հովհաննիսյանը