Life.panorama.am-ը գրում է.

 

Phones-ը մշտապես սիրված է եղել ճոխության սիրահարների կողմից։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Լոնդոնում գտնվող Alchemist շքեղ բուտիկը ներկայացնում է iPhone 5, որը գնահատվում է 1 մլն դոլար։

Այն պատրաստվել է սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 2 նմանատիպ iPhone 5։ Ընկերությանը պահանջվել է ավելի քան 5 ամիս՝ պատրաստելու միլիոն դոլար արժեցող, ոսկուց և ադամանդներից պատրաստված հեռախոսը։ Հեռախոսի պատրաստման համար ընդհանուր առմամբ օգտագործվել է 1600 հատ անթերի ադամանդներ։

Հեռախոսի նավարկման կոճակը պատրաստված է 24 կարատ ոսկուց։ Հեռախոսի հետևի հատվածում գտնվող Apple-ի լոգոն պատված է ադամանդներով։

Հեռախոսի տեխնիկական խնդիրների և արտաքին կոսմետիկ վնասվածքների համար տրվում է «ցմահ» երաշխիք։