Բրազիլացի մանեկենուհի Ադրիանա Լիման, ով առաջին տարին չէ, որ Victoria's Secret-ի հրեշտակ է, դարձել է նշանավոր բրենդի նոր կանացի պարֆյումի դեմքը:

Լիման լավագույն ընտրությունն է խորհրդավոր և կախարդական բույրի գովազդի համար, որը ստացել է Night անվանումը: Ծաղկային բույրի ոգեշնչման աղբյուր են հանդիսացել սուպերմոդելների երեկույթները, իսկ գեղատես և սեքսուալ Ադրիանան հիանալիորեն ընդգրկվել է ընդհանուր մտահղացման մեջ:

Հիշեցնենք, որ վերջերս մոդելը նաև դարձել է Garage ամսագրի ֆոտոշարքի հերոսուհին, որտեղ ցուցադրել է կովբոյական գլխարկներ և ճտքավոր կոշիկներ: Մենք վաղուց ենք հասկացել, որ նա գեղեցիկ է ցանկացած հագուստով:

600x580600x580600x580