Բրիտանացի ջրասուզորդ Շոն ՄքԳահերնը համաշխարհային ռեկորդի հեղինակ է դարձել, քանի որ կարողացել է 50 ժամ շարունակ մնալ Միջերկրական ծովի հատակին՝ Մալթայի ափերի մոտ։ Ինչպես նշում է Daily Mail-ը, 38-ամյա տղամարդն այդ ընթացքում կարողացել է սնվել, խմել ու քնել։
Ժամանակն ավելի արագ անցկացնելու համար բրիտանացին ծովի հատակը մաքրել է աղբից ու տարբեր տեսակի բեկորներից, որոնք այնուհետ ցամաք են հանվել։
Շոնին ժամանակ առ ժամանակ ոգևորել է նրա հարսնացուն, ով ևս ջրասուզորդ է, և իր փեսացուին ծովի հատակին համբույրներ է պարգևել, որպեսզի վերջինս դժվար փորձությունը պատվով հաղթահարի։
Նմանատիպ նախկին ռեկորդը (48 ժամ 8 րոպե 7 վայրկյան) սահմանվել է 2010թ.։