Չեխիայում կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել երկրի գրեթե ողջ տարածքում' կապված ջրհեղեղի հետ:
Մայրաքաղաք Պրահայում երթևեկությունը գրեթե ամբողջությամբ դադարեցվել է: Փակ են դպրոցները, մանկապարտեզները, խանութները:

Քաղաքում աշխատում են փրկարարները, ովքեր փողոցներից տարհանում են մարդկանց: Պրահայից տարհանվել է շուրջ 1000 մարդ:
Նման ուժեղ ջրհեղեղի մասին օդերևութաբանները չէին նախազգուշացրել: