Փիթ Դեւիդսոնը եւ Քիմ Քարդաշյանը բաժանվել են անցյալ տարի։ Անկեղծ ասած, հեռուստաաստղը վերապրեց սիրելիի հետ բաժանումը, իսկ հետո հայտարարեց, որ կարող է միայնակ մնալ: Սակայն մեկ օր առաջ ինսայդերներից մեկը պատմել է, թե ինչ է կատարվում Քարդաշյանի անձնական կյանքում։

«Քիմը պաշտոնապես ոչ մեկի հետ չի հանդիպում, բայց կա մեկը, ումով նա իսկապես հետաքրքրված է: Առայժմ նրանց միջեւ միայն ֆլիրտ է եղել։ Ամեն դեպքում, նա շահագրգռված է շարունակել հարաբերությունները եւ նույնիսկ սիրահարված է։ Պարզապես նա պատրաստ չէ այս պահին որեւէ մեկի հետ ժամադրության գնալ եւ չի ցանկանում ճանճից փիղ սարքել»,- Us Weekly-ին ասել է Քարդաշյանին մոտ կանգնած աղբյուրը:

Նշվել է նաեւ, որ Քարդաշյանը պատրաստ չէ, որ ինչ-որ մեկը ճանաչի իր սիրելիին, քանի որ դա կարող է բացասաբար ազդել նրանց հարաբերությունների զարգացման վրա։