Երգչուհի Սիրուշոն, որը սպասում է իր երրորդ բալիկի լույս աշխարհ գալուն, ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկարների շարք, որում երևում է կլորացած փորիկը:

Հրապարակմանը կից գրել է. «Այս շրջանում կենտրոնացումս այլ տեղերում է, ինչպես համոզված եմ շատերի մոտ է ու գրեթե ժամանակ չի լինում զբաղվելու անձնական հարցերով կամ իմ աշխատանքով: Այնուամենայնիվ այս ընթացքում մեր էջերը ակտիվ գործում են ու շարունակում ներկայացնել հայկականը տարբեր հարթակներում»:

Նշենք, որ երգչուհին վերջերս է վերադարձել ԱՄՆ երեխային այնտեղ լույս աշխարհ բերելու նպատակով: 

 
 

Հավելենք, որ Սիրուշոն և Լևոն Քոչարյանը ունեն երկու տղա, երրորդը՝ աղջիկ է: