Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը թանկացրել է պոլիէթիլենային տոպրակների գինը․ դրանց գինը 15 դրամից դարձել է 45 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք համացանցում տարածված ՀԴՄ կտրոնից, որը քաղաքացին ներկայացնում է որպես փաստ։

Նշենք, որ 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են՝ 30 հազար դրամ տուգանք է սահմանվում պոլիէթիլենային տոպրակով ապրանք վաճառելու դեպքում: Պետությունը պոլիէթիլենային տոպրակներն առաջարկում է փոխարինել կենսաքայքայվող նյութից կամ կտորից պատրաստված բազմակի օգտագործման փաթեթներով։