Դերասանուհի Անի Խաչիկյանը որդու հետ ջերմ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Ծնողի ու երեխայի տարբերություններից մեկն այն է, որ ծնողի չստացված ու չկայացած կյանքի համար երեխան մեղավոր չէ, իսկ երեխայի հետագա կյանքի չկայացման մեջ առաջինը հենց ծնողն է մեղավոր։ Եվ դա բնության տրամաբանության մեջ է։ Ուշադիր եղեք առաջինը ինքներդ ձեզ, կարողացեք սիրել նախ ձեզ, հաշտ եղեք ձեր կյանքի որոշումների ու հանգամանքների հետ, դա առողջարար է ոչ միայն ձեր, այլև ձեր երեխաների կյանքի համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է դերասանուհին: