Յարոսլավլի մարզի Ռիբինսկ քաղաքում իրավապահ մարմինները բերման են ենթարկել ռուս տղամարդու, ով կասկածվում է իր սիրուհու երկու անչափահաս աղջիկների բռնաբարության և սպանության մեջ:

Հանցագործության մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 15-ին:

Подъем Տելեգրամ ալիքը հայտնում է, որ 8 և 13 տարեկան երեխաների մայրը ծանոթացել է հանցագործի հետ համացանցում և դեպքից մեկ ամիս առաջ ուրիշ քաղաքից իր դուստրերի հետ տեղափոխվել է նրա մոտ: Աշխատանքից տուն վերադառնալուց հետո կինն իր դուստրերին մահացած է գտել: Աղջիկների մարմնի վրա եղել են դանակով հասցրած բազմաթիվ վնասվածքներ:

Նշվում է, որ կասկածյալը դատապարտված է եղել և 2019 թվականի դեկտեմբերին ազատ է արձակվել: