Հայտնի հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւը՝ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի նախկին ամուսինը, «ТНТ»-ի եթերում ընտանեկան նոր շոուի համար յուրաքանչյուր ամիս 3 մլն ռուբլի կստանա։ «Ты как я» հաղորդման նկարահանումներն ընթանում են ամբողջ թափով։

Գործընկերներին ցնցում են Շեպելեւի արտաքին ու վարքագծի հաճելի փոփոխությունները, որը, նրանց կարծիքով, բոլորովին այլ մարդ է դարձել։ Նա չի կրում կոստյումներ եւ տարված չէ ուրիշների խնդիրներով, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

«Նա հանգիստ, երջանիկ հայրիկ է։ Ջինս, կեդեր եւ մինչեւ ականջների ծայրը հասնող ժպիտ»,- նախագծի ներկայացուցիչներիցն մեկն այսպես է բնութագրել Ֆրիսկեի նախկին ամուսնու նոր կերպարը։

Շեպելեւն անձամբ խոստովանում է, որ վաղուց էր երազում այսպիսի շոուում նկարահանվելու մասին, այդ պատճառով հաճույքով միացել է ստեղծագործական ընթացքին։