ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է.

«Առաջարկում ենք միասին անուն ընտրել Ենոքավանում վերջերս ֆոտոթակարդների միջոցով լուսանկարված կովկասյան ընձառյուծի համար։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բնակվող Նեո անունով ընձառյուծն արդեն հայտնի է շատերին։ Այժմ ժամանակն է անուն տալ նաև Տավուշի մարզի կենդանական աշխարհի նոր բնակչին։

Ձեր առաջարկները կարող եք թողնել մեկնաբանություններում։ Ամենից շատ լայքեր հավաքած երեք անունները կդրվեն համընդհանուր քվեարկության։

Բոլորով անուն շնորհենք Ենոքավանում հայտնված ընձառյուծին»։