Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ ու ոճային կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը մուգ գույնի տաբատ է կրում, սպիտակ վերնաշապիկ։ Էմմին արձակել է մազերը, նախապատվություն տվել վառ շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ թեւնոցներ եւ ժամացույց։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճայոխոսություններ արել նրան. «Գեղեցկուհի, տաղանդավոր աղջիկ, ինչպես իր մայրն էր»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ երգչուհին նշել է ծննդյան օրը։ Այդ առիթով Էմմին տեսանյութ էր հրապարակել, որում լուսանկարներ ու տեսանյութեր էին առկա նրա ծնողների, ամուսնու, երեխաների մասնակությամբ։ Հուզիչ, ընտանեկան հրապարակմանը կից Էմմին գրել էր․ «Շնորհավոր ծնունդս»։ Երգչուհուն ծննդյան օրվա առիթով ջերմ շնորհավորել էր նաեւ դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։